Գրք. Eccles, Գլ. 10   [(1895)] Գրք. Eccles., Գլ. 10   [KJV]


10:1
Ճանճք մեռեալք զազրացուցանեն զեւղս անուշունս. [109]պատուական է սակաւիկ ինչ յիմաստութենէ, քան զմեծ փառս անմտութեամբ:

10:1
Dead flies cause the ointment of the apothecary to send forth a stinking savour: [so doth] a little folly him that is in reputation for wisdom [and] honour:

10:2
Սիրտ իմաստնոյ յաջակողմ իւր, եւ սիրտ անմտի ի ձախակողմ իւր:

10:2
A wise man' s heart [is] at his right hand; but a fool' s heart at his left:

10:3
[110]Քանզի եւ ի ճանապարհի յորժամ գնայցէ անմիտն, սիրտ նորա պակասեսցի, եւ [111]զոր ինչ խորհի` ամենայն անմտութիւն`` է:

10:3
Yea also, when he that is a fool walketh by the way, his wisdom faileth [him], and he saith to every one [that] he [is] a fool:

10:4
Եթէ հոգի իշխանին ելցէ ի վերայ քո` մի՛ թողուր զտեղի քո. զի ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս:

10:4
If the spirit of the ruler rise up against thee, leave not thy place; for yielding pacifieth great offences:

10:5
Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական, որ իբրեւ [112]յակամայ կամս`` ել յերեսաց իշխանին:

10:5
There is an evil [which] I have seen under the sun, as an error [which] proceedeth from the ruler:

10:6
Տուաւ անմիտն ի բարձրութիւնս մեծամեծս, եւ մեծատունք ի խոնարհութեան նստցին:

10:6
Folly is set in great dignity, and the rich sit in low place:

10:7
Տեսի ես զծառայս հեծեալս ի ձիս, եւ իշխանս` զի գնային իբրեւ զծառայս յերկրի:

10:7
I have seen servants upon horses, and princes walking as servants upon the earth:

10:8
Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ:

10:8
He that diggeth a pit shall fall into it; and whoso breaketh an hedge, a serpent shall bite him:

10:9
Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:

10:9
Whoso removeth stones shall be hurt therewith; [and] he that cleaveth wood shall be endangered thereby:

10:10
[113]Եթէ անկցի եւս երկաթն` եւ նա տրտմեցոյց զերեսս իւր. եւ զօրութիւնք զօրացուցանեն, եւ է առաւելութիւն քաջ իմաստութեանն:

10:10
If the iron be blunt, and he do not whet the edge, then must he put to more strength: but wisdom [is] profitable to direct:

10:11
Եթէ հարցէ օձ [114]ի թովել, ոչ ինչ է առաւելութիւն թովչին:

10:11
Surely the serpent will bite without enchantment; and a babbler is no better:

10:12
Բանք բերանոյ իմաստնոյ` շնորհք, եւ շրթունք անմտի ընկղմեն զնա:

10:12
The words of a wise man' s mouth [are] gracious; but the lips of a fool will swallow up himself:

10:13
Սկիզբն բանից բերանոյ նորա` անմտութիւն, եւ վախճան նորա` ծուփ չարութեան:

10:13
The beginning of the words of his mouth [is] foolishness: and the end of his talk [is] mischievous madness:

10:14
Եւ որ անմիտն է յաճախէ զբանս. ոչ գիտէ մարդ զինչ եղեալ է, եւ զինչ լինելոց է [115]զի զկնի նորա`` ո՞վ պատմեսցէ նմա:

10:14
A fool also is full of words: a man cannot tell what shall be; and what shall be after him, who can tell him:

10:15
Ջան անմտին չարչարեսցէ զնա, որ ոչ գիտաց երթալ ի քաղաք:

10:15
The labour of the foolish wearieth every one of them, because he knoweth not how to go to the city:

10:16
Վա՜յ քեզ, [116]քաղաք, որոյ թագաւոր քո մանուկ է, եւ իշխանք քո ընդ առաւօտս ուտեն:

10:16
Woe to thee, O land, when thy king [is] a child, and thy princes eat in the morning:

10:17
Երանի քեզ, երկիր, որոյ թագաւոր քո որդի ազատի է, եւ իշխանք քո ի ժամու ուտեն [117]զօրութեամբ` եւ ոչ ամաչեսցեն:

10:17
Blessed [art] thou, O land, when thy king [is] the son of nobles, and thy princes eat in due season, for strength, and not for drunkenness:

10:18
Ի վատութեան խոնարհեսցին հեծանաձգութիւնք, եւ ի դատարկութեան ձեռաց կաթեսցէ տուն:

10:18
By much slothfulness the building decayeth; and through idleness of the hands the house droppeth through:

10:19
Ի ծաղր առնեն զհաց, եւ գինի [118]եւ եւղ ուրախ առնեն զկենդանիս. եւ արծաթոյ լուիցէ ամենայն ինչ:

10:19
A feast is made for laughter, and wine maketh merry: but money answereth all:

10:20
Սակայն եւ ի մտի քում մի՛ անիծաներ թագաւորի, եւ ի շտեմարանս սենեկաց քոց մի՛ անիծաներ մեծի. զի թռչունք երկնից հասուցանեն զբարբառ քո, եւ որոց թեւք են` պատմեն զբան քո:

10:20
Curse not the king, no not in thy thought; and curse not the rich in thy bedchamber: for a bird of the air shall carry the voice, and that which hath wings shall tell the matter: