16:1 Եւ Սարա, կին Աբրամու, ոչ ծնանէր նմա. եւ էր նորա աղջիկ մի Եգիպտացի որոյ անուն էր Ագար:
|
16:1 Now Sarai Abram' s wife bare him no children: and she had an handmaid, an Egyptian, whose name [was] Hagar:
|
16:2 Եւ ասէ Սարա ցԱբրամ [221]յերկրին Քանանացւոց``. Որովհետեւ արգել զիս Տէր ի ծնանելոյ, արդ մուտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ: Եւ ունկնդիր եղեւ Աբրամ ձայնի Սարայի:
|
16:2 And Sarai said unto Abram, Behold now, the LORD hath restrained me from bearing: I pray thee, go in unto my maid; it may be that I may obtain children by her. And Abram hearkened to the voice of Sarai:
|
16:3 Եւ առ Սարա, կին Աբրամու, զԱգար Եգիպտացի զաղախին իւր, յետ տասն ամի բնակելոյ Աբրամու յերկրին Քանանացւոց, եւ ետ զնա Աբրամու առն իւրում կնութեան:
|
16:3 And Sarai Abram' s wife took Hagar her maid the Egyptian, after Abram had dwelt ten years in the land of Canaan, and gave her to her husband Abram to be his wife:
|
16:4 Եւ եմուտ առ Ագար, եւ յղացաւ. իբրեւ ետես թէ յղի է, արհամարհեցաւ տիկինն իւր յաչս նորա:
|
16:4 And he went in unto Hagar, and she conceived: and when she saw that she had conceived, her mistress was despised in her eyes:
|
16:5 Եւ ասէ Սարա ցԱբրամ. Բուռն է ինձ ի քէն. ես ետու զաղախինն իմ ի գիրկս քո, եւ արդ իբրեւ ետես թէ յղացաւ, արհամարհեցայ ես յաչս նորա. դատ արասցէ [222]Աստուած ընդ իս եւ ընդ քեզ:
|
16:5 And Sarai said unto Abram, My wrong [be] upon thee: I have given my maid into thy bosom; and when she saw that she had conceived, I was despised in her eyes: the LORD judge between me and thee:
|
16:6 Եւ ասէ Աբրամ ցՍարա. Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո, արա նմա զինչ հաճոյ է առաջի աչաց քոց: Եւ չարչարեաց զնա Սարա, եւ փախեաւ յերեսաց նորա:
|
16:6 But Abram said unto Sarai, Behold, thy maid [is] in thy hand; do to her as it pleaseth thee. And when Sarai dealt hardly with her, she fled from her face:
|
16:7 Եգիտ զնա հրեշտակ Տեառն յաղբեւր ջուրց յանապատի անդ, յաղբեւրն որ ի ճանապարհին Սուրայ է:
|
16:7 And the angel of the LORD found her by a fountain of water in the wilderness, by the fountain in the way to Shur:
|
16:8 Եւ ասէ [223]ցնա հրեշտակ Տեառն``. Ագար, աղախին Սարայի, ուստի՞ գաս կամ յո՞ երթաս: Եւ ասէ. Յերեսաց Սարայի տիկնոջ իմոյ փախուցեալ եմ ես:
|
16:8 And he said, Hagar, Sarai' s maid, whence camest thou? and whither wilt thou go? And she said, I flee from the face of my mistress Sarai:
|
16:9 Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Դարձիր առ տիկին քո եւ հնազանդ լեր ընդ ձեռամբ նորա:
|
16:9 And the angel of the LORD said unto her, Return to thy mistress, and submit thyself under her hands:
|
16:10 Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո, եւ անթիւ լիցի ի բազմութենէ:
|
16:10 And the angel of the LORD said unto her, I will multiply thy seed exceedingly, that it shall not be numbered for multitude:
|
16:11 Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Ահաւադիկ դու յղի իսկ ես. եւ ծնցես որդի, եւ կոչեսցես զանուն նորա [224]Իսմայէլ. զի լուաւ Տէր տառապանաց քոց:
|
16:11 And the angel of the LORD said unto her, Behold, thou [art] with child, and shalt bear a son, and shalt call his name Ishmael; because the LORD hath heard thy affliction:
|
16:12 Եւ նա եղիցի այր վայրագ. ձեռք նորա յամենեսին, եւ ձեռք ամենեցուն ի նա. եւ յանդիման ամենայն եղբարց իւրոց բնակեսցէ:
|
16:12 And he will be a wild man; his hand [will be] against every man, and every man' s hand against him; and he shall dwell in the presence of all his brethren:
|
16:13 Եւ կարդաց Ագար զանուն Տեառն որ խօսեցաւ ընդ նմա, եւ ասէ. Դու ես Աստուած որ հայեցար յիս: Քանզի ասաց եթէ յանդիման իսկ տեսի զայն որ երեւեցաւն ինձ:
|
16:13 And she called the name of the LORD that spake unto her, Thou God seest me: for she said, Have I also here looked after him that seeth me:
|
16:14 Վասն այնորիկ կոչեաց ջրհորն` Ջրհոր այնորիկ զոր յանդիմանն տեսի. եւ ահա է այն ընդ Կադէս եւ ընդ Բարադ:
|
16:14 Wherefore the well was called Beer- lahai- roi; behold, [it is] between Kadesh and Bered:
|
16:15 Եւ ծնաւ Ագար` Աբրամու որդի. եւ կոչեաց զանուն որդւոյն իւրոյ զոր ծնաւ նմա Ագար` Իսմայէլ:
|
16:15 And Hagar bare Abram a son: and Abram called his son' s name, which Hagar bare, Ishmael:
|
16:16 Եւ Աբրամ էր ամաց ութսուն եւ վեցից յորժամ ծնաւ նմա Ագար զԻսմայէլ:
|
16:16 And Abram [was] fourscore and six years old, when Hagar bare Ishmael to Abram:
|