4:1 Լուարուք, մանկունք, զխրատ հօր, եւ անսացէք ճանաչել զիմաստութիւն:
|
4:1 4:1 Hear, ye children, the instruction of a father, and attend to know understanding: |
4:2 զի [46]պարգեւս բարեաց պարգեւեցից`` ձեզ. զօրէնս իմ մի՛ թողուք:
|
4:2 4:2 For I give you good doctrine, forsake ye not my law: |
4:3 զի որդի եղեալ եմ [47]եւ ես հպատակ հօր իմոյ, եւ սիրեցեալ`` յաչս մօր իմոյ:
|
4:3 4:3 For I was my father' s son, tender and only [beloved] in the sight of my mother: |
4:4 [48]որք ուսուցանէին զիս եւ ասէին``. Հաստատեսցի բան [49]մեր ի սրտի քում. պահեա զպատուիրանս իմ եւ կեաց:
|
4:4 4:4 He taught me also, and said unto me, Let thine heart retain my words: keep my commandments, and live: |
4:5 Ստացիր զիմաստութիւն, ստացիր զհանճար. եւ մի՛ մոռանար, [50]եւ մի՛ արհամարհեր զպատգամս բերանոյ իմոյ,`` եւ մի՛ խոտորիր ի բանից շրթանց իմոց:
|
4:5 4:5 Get wisdom, get understanding: forget [it] not; neither decline from the words of my mouth: |
4:6 Մի՛ թողուր զնա, եւ պատսպարեսցէ զքեզ. սիրեա զնա, եւ պահեսցէ զքեզ:
|
4:6 4:6 Forsake her not, and she shall preserve thee: love her, and she shall keep thee: |
4:7 Սկիզբն զգօնութեան` ստացիր զիմաստութիւն, եւ յամենայն [51]ճանապարհս քո ստացիր զհանճար:
|
4:7 4:7 Wisdom [is] the principal thing; [therefore] get wisdom: and with all thy getting get understanding: |
4:8 [52]Շուրջ փակեա զնովաւ``, եւ բարձրացուսցէ զքեզ. [53]մեծարեա զնա` զի գիրկս արկցէ զքեւ:
|
4:8 4:8 Exalt her, and she shall promote thee: she shall bring thee to honour, when thou dost embrace her: |
4:9 Զի տացէ գլխոյ քում պսակ շնորհաց. եւ պսակաւն փափկութեան վերակացու լիցի քեզ:
|
4:9 4:9 She shall give to thine head an ornament of grace: a crown of glory shall she deliver to thee: |
4:10 Լուր, որդեակ, եւ ընկալ զբանս իմ, եւ բազմասցին ամք կենաց քոց. [54]եւ յաճախեսցին ճանապարհք կենաց քոց:
|
4:10 4:10 Hear, O my son, and receive my sayings; and the years of thy life shall be many: |
4:11 Զճանապարհս իմաստութեան ուսուցանեմ քեզ, խելամուտ առնեմ զքեզ ուղիղ շաւղաց:
|
4:11 4:11 I have taught thee in the way of wisdom; I have led thee in right paths: |
4:12 Զի եթէ գնայցես` ոչ խափանեսցին գնացք քո, եւ եթէ ընթանայցես` ոչ [55]վաստակեսցիս:
|
4:12 4:12 When thou goest, thy steps shall not be straitened; and when thou runnest, thou shalt not stumble: |
4:13 Բուռն հար զխրատուէ իմմէ` եւ մի՛ թողուցուս, այլ պահեա զնա անձին քում ի կեանս:
|
4:13 4:13 Take fast hold of instruction; let [her] not go: keep her; for she [is] thy life: |
4:14 Ի ճանապարհս ամպարշտաց մի՛ երթայցես, եւ մի՛ նախանձիցիս ընդ ճանապարհս անօրինաց:
|
4:14 4:14 Enter not into the path of the wicked, and go not in the way of evil: |
4:15 եւ ի տեղւոջ ուր բնակիցեն` ընդ այն մի՛ անցանիցես, խոտորեա ի նոցանէ, եւ խորշեաց անտի:
|
4:15 4:15 Avoid it, pass not by it, turn from it, and pass away: |
4:16 Զի ոչ ննջեն, եթէ ոչ չար գործիցեն. բարձեալ է քուն նոցա` [56]եւ ոչ ննջեն:
|
4:16 4:16 For they sleep not, except they have done mischief; and their sleep is taken away, unless they cause [some] to fall: |
4:17 որք ուտեն զկերակուրս ամպարշտութեան, եւ գինեաւ անօրէնութեան արբենան:
|
4:17 4:17 For they eat the bread of wickedness, and drink the wine of violence: |
4:18 Ճանապարհք արդարոց իբրեւ լոյս ծագեն, առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչեւ տիւն լուսաւորեսցէ:
|
4:18 4:18 But the path of the just [is] as the shining light, that shineth more and more unto the perfect day: |
4:19 Ճանապարհք ամպարշտաց խաւարինք, եւ ոչ գիտեն զիարդ գայթակղին:
|
4:19 4:19 The way of the wicked [is] as darkness: they know not at what they stumble: |
4:20 Որդեակ, իմոյ իմաստութեան անսա, եւ իմոց բանից մատո զունկն քո:
|
4:20 4:20 My son, attend to my words; incline thine ear unto my sayings: |
4:21 [57]զի մի՛ պակասեսցին աղբեւրք քո``. պահեա զնոսա ի սրտի քում:
|
4:21 4:21 Let them not depart from thine eyes; keep them in the midst of thine heart: |
4:22 քանզի կեանք են որոց գտանեն զնոսա, եւ ամենայն մսեղւոյ` բժշկութիւն:
|
4:22 4:22 For they [are] life unto those that find them, and health to all their flesh: |
4:23 Ամենայն պահպանութեամբ պահեա զսիրտ քո, զի ի սոցանէ են ելք կենաց:
|
4:23 4:23 Keep thy heart with all diligence; for out of it [are] the issues of life: |
4:24 Ի բաց արա ի քէն զբերան կամակոր, եւ զշրթունս անիրաւս մերժեա ի քէն:
|
4:24 4:24 Put away from thee a froward mouth, and perverse lips put far from thee: |
4:25 Աչք քո ուղիղ հայեսցին, եւ արտեւանունք քո արդար ակնարկեսցեն:
|
4:25 4:25 Let thine eyes look right on, and let thine eyelids look straight before thee: |
4:26 Զշաւիղս ուղիղս արասցես ոտից քոց, եւ զճանապարհս քո ուղղեսցես:
|
4:26 4:26 Ponder the path of thy feet, and let all thy ways be established: |
4:27 Մի՛ խոտորիցիս յաջ եւ մի՛ յահեակ, դարձո զոտն քո ի ճանապարհէ չարէ: [58]Զի զճանապարհս որ յաջմէ են` գիտէ Աստուած, թեւր են ճանապարհք` որ ի ձախմէ են. այլ ինքն ուղիղ արասցէ զշաւիղս քո, եւ զճանապարհս քո խաղաղութեամբ յառաջեցուսցէ:
|
4:27 4:27 Turn not to the right hand nor to the left: remove thy foot from evil: |