27:1 Դարձեալ յաւելեալ Յոբայ յառակի իւրում ասէ:
|
27:1 Moreover Job continued his parable, and said:
|
27:2 Կենդանի է [248]Տէր որ այսպէս դատեցաւ զիս, եւ Ամենակալն` որ դառնացոյց զանձն իմ:
|
27:2 As God liveth, [who] hath taken away my judgment; and the Almighty, [who] hath vexed my soul:
|
27:3 Եթէ տակաւին իցէ յիս շունչ իմ. եւ հոգի աստուածեղէն շուրջ զինեւ յռնգունս:
|
27:3 All the while my breath [is] in me, and the spirit of God [is] in my nostrils:
|
27:4 ոչ խօսեսցին շրթունք իմ անօրէնութիւն, եւ ոչ [249]անձն իմ խորհեսցի անիրաւութիւն:
|
27:4 My lips shall not speak wickedness, nor my tongue utter deceit:
|
27:5 Մի՛ լիցի ինձ ասել զձեզ արդարս. մինչեւ մեռանիցիմ ոչ փոխեցից զանմեղութիւն իմ:
|
27:5 God forbid that I should justify you: till I die I will not remove mine integrity from me:
|
27:6 Արդարութեան անսացեալ` եւ ոչ մեկնեցայց, զի ոչ գիտեմ զանձին գործեալ զանպատեհս:
|
27:6 My righteousness I hold fast, and will not let it go: my heart shall not reproach [me] so long as I live:
|
27:7 [250]Սակայն թէեւ էին թշնամիք իմ իբրեւ զկործանումն ամպարշտաց, եւ յարուցեալքն ի վերայ իմ իբրեւ զկորուստ անօրինաց:
|
27:7 Let mine enemy be as the wicked, and he that riseth up against me as the unrighteous:
|
27:8 Եւ զի՞նչ է յոյս ամպարշտի, [251]զի յեցեալ կայցէ. վստահացեալ ի Տէր թերեւս ապրիցէ՞:
|
27:8 For what [is] the hope of the hypocrite, though he hath gained, when God taketh away his soul:
|
27:9 կամ թէ խնդրուածոց նորա լուիցէ՞ [252]Տէր. եթէ`` ի հասանել ի վերայ նորա տագնապի:
|
27:9 Will God hear his cry when trouble cometh upon him:
|
27:10 [253]ոչ ունիցի համարձակութիւն առաջի նորա. կամ ի կարդալ նորա առ նա` լուիցէ՞ նմա:
|
27:10 Will he delight himself in the Almighty? will he always call upon God:
|
27:11 Այլ պատմեցից ձեզ զինչ է ի ձեռին [254]Տեառն, եւ որ իցէ յԱմենակալին, ոչ [255]ստեցից:
|
27:11 I will teach you by the hand of God: [that] which [is] with the Almighty will I not conceal:
|
27:12 Ահաւասիկ ամենեքին իսկ գիտէք, զի՞ սնոտիս զսնոտւովք պատէք:
|
27:12 Behold, all ye yourselves have seen [it]; why then are ye thus altogether vain:
|
27:13 Այս մասն է մարդոյ ամպարշտի [256]ի Տեառնէ, ստացուած հզօրաց եկեսցէ ի վերայ նորա յԱմենակալէն:
|
27:13 This [is] the portion of a wicked man with God, and the heritage of oppressors, [which] they shall receive of the Almighty:
|
27:14 Զի եթէ բազում ծնանիցին նմա որդիք` ի սպանումն եղիցին, եւ [257]եթէ յերիտասարդութիւն հասանիցեն` մուրացիկ շրջեսցին:
|
27:14 If his children be multiplied, [it is] for the sword: and his offspring shall not be satisfied with bread:
|
27:15 Եւ որ զնովաւն իցեն` մահուամբ վախճանեսցին, [258]այրեաց նոցա մի՛ ոք ողորմեսցի:
|
27:15 Those that remain of him shall be buried in death: and his widows shall not weep:
|
27:16 Եւ եթէ ժողովեսցէ իբրեւ զհող զարծաթ, եւ հանգոյն կաւոյ պատրաստեսցէ [259]զոսկի:
|
27:16 Though he heap up silver as the dust, and prepare raiment as the clay:
|
27:17 զայն ամենայն արդարք ստասցին, եւ զինչս նորա ճշմարիտք կալցին:
|
27:17 He may prepare [it], but the just shall put [it] on, and the innocent shall divide the silver:
|
27:18 Եղեւ տուն նորա իբրեւ զցեց եւ իբրեւ [260]զսարդիոստայն:
|
27:18 He buildeth his house as a moth, and as a booth [that] the keeper maketh:
|
27:19 Մեծատուն ննջեաց` եւ ոչ եւս յաւելցէ յառնել, զաչս իւր եբաց` եւ ոչ եւս իցէ:
|
27:19 The rich man shall lie down, but he shall not be gathered: he openeth his eyes, and he [is] not:
|
27:20 Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք, գիշերի ծածկեաց զնա մութ:
|
27:20 Terrors take hold on him as waters, a tempest stealeth him away in the night:
|
27:21 Առցէ զնա խորշակ եւ գնասցէ, եւ հոսեսցէ զնա ի տեղւոջէ իւրմէ:
|
27:21 The east wind carrieth him away, and he departeth: and as a storm hurleth him out of his place:
|
27:22 Եւ ընկեսցէ զնա` եւ մի՛ խնայեսցէ. ի ձեռանէ նորա փախստիւ փախիցէ:
|
27:22 For [God] shall cast upon him, and not spare: he would fain flee out of his hand:
|
27:23 Ծափ զծափի [261]հարցէ ի վերայ նորա, եւ քարշեսցէ զնա`` ի տեղւոջէ իւրմէ:
|
27:23 Men shall clap their hands at him, and shall hiss him out of his place:
|